Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մահացել է լեզվաբան Գևորգ Թոսունյանը

342
Կիրակի, 07 հունվարի, 2018 թ., 00:05
Մահացել է լեզվաբան Գևորգ Թոսունյանը

Այսօր վախճանվել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Թոսունյանը: Այս մասին հայտնել է նրա թոռը՝ Գևորգ Թոսունյանը:

Գևորգ Թոսունյան ավագն ավարտել է ՀՊՄԻ (1962): 1977-ից՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող, 1992-94-ին, միաժամանակ՝ ԵՊՀ, 1995-98-ին՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի դասախոս: Աշխատությունները [«Գրաբարի նախադրությունները (5-11-րդ դդ.)», 1983] վերաբերում են գրաբարի առանձին հարցերի: Լույս է ընծայել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» (1972) երկի, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգության» (հատոր 1-2, 1975-78) պոեմի բնագրային համաբարբառները, գրաբարից արևելահայերենի է փոխադրել և հրատարակել Ղ. Ալիշանի «Արցախ» (1993), Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմություն» (1996), Վարդան Արևելցու «Տիեզերական պատմություն» (2001) երկերը, կազմել «Թևավոր խոսքեր» (1989), ասույթների ժողովածուն: