Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գիտնականները պարզել են Չեխովի մահվան իրական պատճառը

623
Շաբաթ, 06 հունվարի, 2018 թ., 10:20
Գիտնականները պարզել են Չեխովի մահվան իրական պատճառը

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ռուս մեծ գրող Անտոն Չեխովը մահացել է գլխուխեղի արնազեղումից, գրում է The Times-ը: Գրողը մահացել է 1904 թվականի հուլիսի 15-ին Գերմանիայի հանգստավայրերից մեկում: Առավել վաղ մահվան հավանական պատճառներ էին համարվում տուբերկուլյոզը կամ էլ սրտամկանի կաթվածը:

Մեծ Բրիտանիայի գիտնականները քիմիական մանրազնին հետազոտության են ենթարկել Չեխովի վերնաշապիկի բծերից մեկն ու պարզել, որ այն տուբերկուլյոզի բակտերիաներից բացի պարունակել է սպիտակուցային նյութեր: Ամենայն հավանականությամբ, հենց վերջիններն էլ դարձել են թրոմբային գոյացության պատճառ, որն էլ դարձել է անոթների խցանման ու գլխուղեղի արնազեղման պատճառ: