Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հունվարի 1-ից Տաջիկստանը կնախագահի ԱՊՀ-ում

300
Երկուշաբթի, 01 հունվարի, 2018 թ., 10:45
Հունվարի 1-ից Տաջիկստանը կնախագահի ԱՊՀ-ում

ԱՊՀ նախագահությունը 2018 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանից կանցնի Տաջիկստանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս նախագահությունը ենթադրում է միջոցառումների մի ամբողջ համալիր, որն ուղղված է լինելու համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանն,- ասել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Վերջինը կարծում է, որ 2018 թվականից կստորագրվի ԱՊՀ շրջանակներում ծառայությունների ազատ առևտրի համաձայնագիրը։

Անկախ պետությունների համագործակցությունն ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Բելառուսի ու Ուկրաինայի ղեկավարների կողմից։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին նրանց են միացել Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովիան, Տաջիկստանը, Թուքմենստանը, Ուզբեկստանը։