Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան՝ Նավասարդ Կճոյանին. պարգևատրվել է նաև Մարգարիտ Եսայանը

706
Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ., 22:55
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան՝ Նավասարդ Կճոյանին. պարգևատրվել է նաև Մարգարիտ Եսայանը

Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Ազգային և հոգևոր արժեքների պահպանման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պարգևատրվել էր Երախտագիտության մեդալով: