Բարբադոսում սպանել են Ռիհաննայի 21-ամյա զարմիկին
1840
Չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ., 16:15
Բարբադոսում սպանվել է երգչուհի Ռիհաննայի զարմիկը՝ 21-ամյա Թեյվոն Քեյսին Ալեյնը: Այս մասին հայտնում է տեղի Nation News պարբերականը: Երգչուհու եղբորն սպանել են Սենթ Մայքլ շրջանում երեքշաբթի երեկոյան: Տան ճանապարհին նրան է մոտեցել անհայտ տղամարդն ու կրակ բացել նրա ուղղությամբ, որից հետո թաքնվել է: Տուժածն ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Երգչուհին Instagram-ի իր էջում արձագանքել է եղբոր մահվան լուրին և հայտնել, որ մահվանից մեկ օր առաջ նրանք միասին տոնել են Սուրբ Ծնունդը: «Հանգչիր խաղաղությամբ, զարմիկ... Չեմ կարող հավատալ, դեռ երեկ դու իմ գրկում էիր: Չէի մտածում, որ դա վերջին անգամն էր, երբ ես զգում էի քո մարմնի ջերմությունը»,- գրել է Ռիհաննան: |
Պոնչը և Տոման ամուսնացել են
204912.04.2024, 18:18«Լադանիվայի» «Ժակո» երգի տեսահոլովակն արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում (տեսանյութ)
204512.04.2024, 16:24Ովքե՞ր են հայերեն երգող ու պարող ռուանդացի փոքրիկները (տեսանյութ)
175910.04.2024, 11:00«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
20104.04.2024, 14:18Սևակ Ամրոյանը հայր է դարձել (լուսանկար)
103231.03.2024, 15:00«Վիշտը պետք է լինի հոգում, ոչ թե Instagram-ում»․ Պուգաչովա
219028.03.2024, 15:06