Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ինչպես կարգավորել քունը

2114
Երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ., 01:05
Ինչպես կարգավորել քունը

Հանգիստ քնի լավագույն միջոցը դա սննդակարգի կարգավորումն է. այսինքն՝ հանգիստ քնին խանգարող սննդամթերքից ձերբազատվելը: Առաջին հերթին դա կոֆեինն է, բայց մարդիկ հաճախ մոռանում են այդ մասին: Նրանք ճաշին գազավորված ըմպելիք են խմում, իսկ դեսերտի վրայից՝ սուրճ: Կոֆեինը օրգանիզմում մնում է 4-6 ժամ, իսկ ոմանց մոտ ազդեցությունը կարող է 2 անգամ երկար տևել: Ալկոհոլը նույնպես խանգարում է հանգիստ քնին: Թեպետ ալկոհոլը սկզբում ստիպում է քնել, բայց դա երկար չի տևում: Այն ընկճում է քնի արագ փուլը գիշերվա սկզբում, ինչը կարող է բերել գիշերվա կեսին հանկարծակի արթնացման: Բացի այդ խորհուրդ է տրվում խուսափել նիկոտինից, ուտելիքի մեծ չափաբաժիններից և ճաշին կծու կերակուրներից: Կաթնամթերքը պարունակում է կալցիում, իսկ ընկույզները և հացահատիկները մագնեզիում: Ապուրը, ձուկը և յոգուրտը պարունակում են վիտամին B6: Բոլոր այս սննդամթերքներն օգնում են կարգավորել քնի գործընթացը: Դրանք կողմնակի ազդեցություններ չունեն, այդ իսկ պատճառով քնելուց առաջ որևէ մթերք օգտագործելու «արարողությունը կարող է լավ քուն բերել գոնե այն պատճառով, որ դա օգնում է թուլանալ: