Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սխտորի առողջարար հատկությունները կիրառվում են նաև եղունգների գեղեցկության ու ամրության համար

1533
Կիրակի, 07 հունվարի, 2018 թ., 01:15
Սխտորի առողջարար հատկությունները կիրառվում են նաև եղունգների գեղեցկության ու ամրության համար

Շատերին է հայտնի, որ սխտորը բուժում է հազարավոր հիվանդություններ: Սխտորն օգտակար է հարբուխի կանխարգելման համար: Այն վերականգնում է իմունային համակարգը:

Սխտորի բաղադրության մեջ կա բջջանյութ, սպիտակուցներ, ճարպեր, կարբոհիդրատ, ածուխ, ասկորբինաթթու և մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ՝ նատրիում, կալիում, կալցիում, մանգան, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, յոդ, ցինկ։ Նրա մեջ կան նաև ծծմբի միացություններ, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, C, B, D, P խմբի վիտամիններ:

Մասնագետների ուսումնասիրությունների համաձայն, թարմ աղացած սխտորը կարգավորում է սրտի աշխատանքը: Թարմ սխտորը մանր կտրատելիս կամ աղալիս քիմիական ռեակցիաների շնորհիվ արտադրվում է ծծմբաջրածին, որն էլ նպաստում է անոթների թուլացմանը և արյան շրջանառության կարգավորմանը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ մշակված կամ եփած սխտորը կորցնում է իր օգտակար հատկությունները:
Մասնագետները կարծում են, որ թարմ աղացած սխտորի կանոնավոր օգտագործումը թույլ կտա խուսափել սրտի աշխատանքի խանգարումներից: Սխտորy նաև չեզոքացնում է թույնի մոլեկուլների ազդեցությունը, և, օրգանիզմը չկրելով որևէ վնաս, այն դուրս է մղում բնականոն ձևով։

Սխտորի առողջարար հատկությունները կիրառվում են նաև եղունգների գեղեցկության ու ամրության համար: Մատնահարդարներն առաջարկում են սխտորի 1-2 հատիկներ մանր-մանր կտրատել, լցնել եղունգների անգույն լաքի մեջ: 7-ից 10 օր, հետո քնելուց առաջ, ամեն օր քսել եղունգներին: Այս միջոցը եղունգներին անհավանական ամրություն է հաղորդում:

Բոլոր դրական հատկանիշներով հանդերձ՝ սննդի մեջ սխտորը պետք է չափավոր օգտագործել։ Խորհուրդ չի տրվում սննդի մեկ չափաբաժնում 2-3 գլխիկից ավել սխտոր ուտել։