Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ո՞ւմ ձեռքի գործն է աջ ղեկով ավտոմեքենաների դեմ կառավարության կազմակերպած տեռորը

430
Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ., 16:40
Ո՞ւմ ձեռքի գործն է աջ ղեկով ավտոմեքենաների դեմ կառավարության կազմակերպած տեռորը

Մինչև վերջերս կառավարության պաշտոնյաները որևէ ժամկետ չէին նշում աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ՝ պարբերաբար կրկնելով, որ դեռ քննարկումներ են ընթանում: Եվ ահա, մոտ տասն օր առաջ հայտարարվեց կառավարության որոշման նախագծի մասին, ըստ որի՝ ապրիլի 1-ից արգելքը կգործի: Ասում են՝ հապճեպ որոշման հետևում Հայաստանում գործող խոշոր դիլլերներն են, ովքեր դրանից առաջ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կառավարության պաշտոնյաներին՝ նշելով, թե ներկրված էժան մեքենաների պատճառով չեն կարողանում վաճառել իրենց ներկրած մեքենաներն ու ավտոպահեստամասերը: Նրանք նաև պայմաններ են դրել պետության առաջ՝ ընդհուպ վնասի փոխհատուցում: Ըստ լուրերի՝ դա է պատճառը, որ կառավարությունն սկսել է գործնական քայլեր ձեռնարկել: