Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ավետ Բարսեղյանն՝ ԱՄՆ-ում տուն գնելու և մշտական բնակություն հաստատելու լուրերի մասին

985
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ., 15:30
Ավետ Բարսեղյանն՝ ԱՄՆ-ում տուն գնելու և մշտական բնակություն հաստատելու լուրերի մասին

Այս տարվա նոյմբերի վերջին հաղորդավար Ավետ Բարսեղյանը կնոջ՝ Անի Քաթաբյանի և 1 տարեկան աղջկա՝ Լուսեի հետ մեկնեց Միացյալ Նահանգներ: Վերջին օրերին լրատվականներում լուրեր են տարածվել, որ Ավետ Բարսեղյանն ԱՄՆ է մեկնել մշտական բնակության: Ըստ որոշ լրատվամիջոցների աղբյուրների, Ավետը նույնիսկ պատրաստվում է տուն գնել Գլենդելի թաղամասերից մեկում, որտեղ ապրում են Արմինկան, Էմմին, Արման Հովհաննիսյանը և այլք:

MAMUL.am լրատվականի թղթակիցը հաղորդավարից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս լուրերը: «Սուտ է, հունվարի 7-ին վերադառնում եմ ու ընդհանրապես միտք չունեմ որևէ տեղ տուն գնելու և բնակվելու»,- մեկնաբանեց Ավետ Բարսեղյանը:

Ավետ Բարսեղյանը կնոջ և աղջկա հետ
Ավետ Բարսեղյանը կնոջ և աղջկա հետ
Ավետ Բարսեղյանը և Անի Քաթաբյանը ԱՄՆ-ում
Ավետ Բարսեղյանը և Անի Քաթաբյանը ԱՄՆ-ում