Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.

Որդեկորույս հոր 10 պատվիրաններն աշխարհի բոլոր ծնողներին

195
Կիրակի, 24 դեկտեմբերի, 2017 թ., 23:20
Որդեկորույս հոր 10 պատվիրաններն աշխարհի բոլոր ծնողներին

Շատերի համար երեխան կյանքի իմաստն է և նրա կորուստը ծանրագույն հարվածն է ծնողի համար: Ռիչարդ Փրինգլը երջանիկ հայր էր մինչ այն պահը, երբ նրա 3-ամյա տղան մահացավ գլխուղեղի արնազեղումից:

Նրա մահից մեկ տարի անց հայրը Facebook-ում կիսվել է 10 ամենակարևոր բաներով, որոնք նա հասկացել է այդ մեկ տարվա ընթացքում:

1. Սերը չափազանց շատ չի լինում:

2. Դուք բավականաչափ ժամանակ ունեք, գոնե մի րոպե հատկացրեք երեխային, խաղացեք նրա հետ, դրանից կարևոր բան չկա:

3. Որքան հնարավոր է շատ լուսանկարեք, սելֆիներ արեք, տեսանյութեր նկարեք երեխայի մասնակցությամբ: Չեք իմանա՝ միգուցե դա վերջին նկարն է նրա հետ:

4. Պետք չէ երեխային կաշառել գումարով ու խաղալիքներով ու գլուխն ազատել: Երեխայի վրա ոչ թե գումար ծախսեք, այլ ձեր ժամանակը: Լողացեք լողափում, արշավների գնացեք, բատուտի վրա ցատկոտեք, խենթություններ արեք:

5. Երգեք միասին, ես որդուս հետ հաճախ էի երգում ու հիմա դրանք իմ ամենաթանկ հիշողություններն են:

6. Գնահատեք միասին անցկացրած ամենասովորական պահերը: Համատեղ ընթրիքը, հեքիաթ կարդալը, բազմոցին թիկնելը. այս պարզ բաներն առավել շատ ես կարոտում:

7. Հրաժեշտ տալիս միշտ համբուրեք իրար, գուցե դա վերջին անգամն է:

8. Կարողացեք ուրախանալ: Ինչ էլ որ անեք, մի մոռացեք կատակել, ժպտալ, մի վախեցեք ծիծաղելի լինելուց:

9. Գրեք, թե ինչ զավեշտալի բաներ է արել ձեր երեխան, ինչ ծիծաղելի բառեր է ասել: Այդ հուշերը ձեր ջեմացնելու են օր ծերության:

10. Եթե դուք կարող եք համբուրել ձեր երեխաներին քնելուց առաջ, նրանց դպրոց տանել, նախաճաշել նրանց հետ, տեսնել նրանց վերջին զանգը, հարսանիքը և այլն, ուրեմն դուք աշխարհի ամենաերջանիկ մարդն եք: