Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արևելյան Թուրքիայում Ուրարտուի հնագույն բնակավայր է հայտնաբերվել

1215
Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ., 13:05
Արևելյան Թուրքիայում Ուրարտուի հնագույն բնակավայր է հայտնաբերվել

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Էրզրում նահանգում լեռնային դամբարաններով, տաճարի գոտիով և 50 մետրանոց ջրային թունելով հնագույն բնակավայր է հայտնաբերվել, գրում է Earth Chronicles-ը:

Հնագետների խոսքով՝ այդ բնակավայրն Ուրարտուի թագավորության ժամանակներին է պատկանում, որը հայկական լեռնաշխարհում Վանա լճի ափին գտնվող ամենահզոր թագավորությունն էր:

Արևելյան Թուրքիայում Ուրարտուի հնագույն բնակավայր է հայտնաբերվել
Արևելյան Թուրքիայում Ուրարտուի հնագույն բնակավայր է հայտնաբերվել

Հետազոտող և գրող Օմեր Ֆարուքը, ով ուսումնասիրում է Էրզրում հնագույն քաղաքի պատմությունն ու մշակույթը, այդ շրջանի լայնամասշտաբ հետազոտություն է սկսել:

Բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներից մեկն է դարձել ջրային թունելի հայտնաբերումը, որն ինժեներական հանճարեղ գաղափարներ ունեցող մարդիկ ստեղծել են երկրի մակերևույթից 50 մետր խորության վրա ջուր ստանալու համար:

Արևելյան Թուրքիայում Ուրարտուի հնագույն բնակավայր է հայտնաբերվել
Արևելյան Թուրքիայում Ուրարտուի հնագույն բնակավայր է հայտնաբերվել

Ֆարուքի խոսքով՝ այդ վայրը նախատեսված է եղել թագավորների կամ հասարակության կողմից մեծ հարգանք ունեցող մարդկանց հուղարկավորության արարողությունն անցկացնելու համար: «Կարծում ենք, որ այստեղ կա դամբարան, որը պատկանել է թագավորի կամ առաջնորդի, կամ էլ կրոնական գործչի»,- նշել է հետազոտողը: