Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.

Հոնկոնգում մայրն սպանել է հարազատ դստերն ու փորձել դիակից ազատվել մսաղացի միջոցով

603
Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ., 01:05
Հոնկոնգում մայրն սպանել է հարազատ դստերն ու փորձել դիակից ազատվել մսաղացի միջոցով

Հոնկոնգում ապրող 37-ամյա Ցաոն ձերբակալվել է իր հարազատ դստեր առանձնակի դաժան սպանության մեղադրանքով: Կինը 12-ամյա դստերը մորթել է խոհանոցի դանակով, ապա մասնատել ու փոորձել մսաղացով մանրացնել մարմնամասերը լոգարանում ու նետել կոյուղի: Սակայն կոյուղատարը խցանվել է, ջուրը լցվել է հարևանների տներն, ինչից հետո նրանք աղմուկ են բարձրացրել: Իսկ ոստիկաններին դիմել է հարևաններից մեկն, ումից կինը վերցրել է բջջայինն ու հրաժարվել վերադարձնել:
Դուռը Ցաոն ոստիկանների առաջ չի բացել, վերջիններն ստիպված են եղել կոտրել այն: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դրդել մորն այս սարսափելի քայլին: Ոստիկանները փնտրում են երեխայի հորը: