Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ԵՊՀ բակում կքննարկեն ստեղծված իրավիճակը

368
Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ., 22:00
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ԵՊՀ բակում կքննարկեն ստեղծված իրավիճակը

«Չորեքշաբթի՝ ժամը 18։00-ին, եկեք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակ՝ միասին քննարկելու ստեղծված իրավիճակն ու համատեղ դիտարկելու հետագա անելիքները»,- ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը:

Անդամները հիշեցրել են, որ պայքարում են տարկետման իրավունքի գործող կարգի վերացման դեմ։ «Դասադուլների շարքից հետո սկսվեցին քննարկումներ ՀՀ ՊՆ և ԿԳՆ հետ, որից հետո պարզ դարձավ այդ հանդիպումների անարդյունավետությունը։ Որպես բողոքի շարունակություն՝ երկուշաբթի Դավիթը և Յուրին հայտարարեցին նոյեմբերի 15-ին ընդհատված հացադուլը շարունակելու մասին»,- նշված է հայտարարության տեքստում: