Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանում եթե ինչ-որ լուրջ երգ անես, գումար չես կարողանա աշխատել, պետք է ստեղծես ռեստորաններում վաճառվող երաժշտություն». Հայկ Կասպարով

433
Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ., 21:05
«Հայաստանում եթե ինչ-որ լուրջ երգ անես, գումար չես կարողանա աշխատել, պետք է ստեղծես ռեստորաններում վաճառվող երաժշտություն». Հայկ Կասպարով

Արդեն մի քանի տարի է՝ երգիչ Հայկ Կասպարովը տեղափոխվել և երաժշտական գործունեությունը ծավալում է Գերմանիայում: Այն, որ երգիչը հայտ է ներկայացրել մասնակցելու «Դեպի Եվրոտեսիլ» մրցույթին, արդեն պատմել ենք: MAMUL.am լրատվականի թղթակիցը Հայկ Կասպարովի հետ զրուցել է նաև ստեղծագործական նորությունների և այլ թեմաների շուրջ: Օրեր առաջ երգիչը թողարկել է իր նոր՝ «Բարև» երգն ու համահունչ տեսահոլովակը: «Այս տարի արդեն 3 տեսահոլովակ եմ նկարահանել: Օգոստոսին «Դե գնա» երգս է դուրս եկել, տեսահոլովակը նկարահանել էինք Հոլանդիայում:

«Բարև»-ը նկարահանել էինք երկու տարի առաջ: Նկարահանումները տեղի էին ունեցել Բարսելոնայում և Գերմանիայի Շվերին քաղաքում: Մեկ երգի տեսահոլովակ էլ է արդեն նկարահանված, բայց քանի որ «Դեպի Եվրոտեսիլ» մրցույթն է լինելու, այդ պատճառով տեսահոլովակը մի քիչ ուշ կլինի եթերում: Այստեղ գրեթե ամեն շաբաթ ունենում եմ համերգներ և նաև շատ կորպորատիվ միջոցառումներ: Բազմաթիվ նոր երգեր ունեմ, որոնք ներկայացնում եմ իմ համերգների ժամանակ»:

«Հայաստանում եթե ինչ-որ լուրջ երգ անես, գումար չես կարողանա աշխատել, պետք է ստեղծես ռեստորաններում վաճառվող երաժշտություն». Հայկ Կասպարով

Հայկից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում հայաստանյան և եվրոպական երաժշտական շուկաները: «Այնքան տարբեր են: Օրինակ՝ Գերմանիայում և Հոլանդիայում ավելի շատ տարածված են RAP և R&B երգերը, երիտասարդությունը դա է լսում: Սիրում են նաև լատինական երաժշտություն՝ իսպաներեն լեզվով: Տարբերությունը շատ մեծ է: Ճիշտն ասած՝ այդքան շատ չեմ հետևում, թե ինչ են անում այսօր Հայաստանում, որ երգերն են ավելի շատ, բայց վերջին 5-6 տարիների ընթացքում Հայաստանում առաջատարը 6/8 ոճի երաժշտությունն է: Նմանատիպ երգերն են հիթ դառնում և նաև շահութաբեր են: Հայաստանում եթե ինչ-որ լուրջ երգ անես, գումար չես կարողանա աշխատել, պետք է ստեղծես ռեստորաններում վաճառվող երաժշտություն՝ հարսանիքների, կնունքների և ծնունդների ժամանակ»:

Երգիչը նշում է, որ ամեն տարի գալիս է Հայաստան: «Ծնողներս, հարազատներս բոլորն ապրում են Հայաստանում: Բնականաբար կապը կա, գալիս եմ, գնում եմ: Այս տարի էլ նախատեսել էի մինչև տարեվերջ գալ, բայց մրցույթի պատճառով որոշեցի հետաձգել: Երբ պարզ լինի, փետրվարին կլինեմ Հայաստանում»,- եզրափակեց նա: