Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.

Ձմեռային անվադողերի ընտրության ու կիրառման առանձնահատկությունները

408
Կիրակի, 07 հունվարի, 2018 թ., 21:10
Ձմեռային անվադողերի ընտրության ու կիրառման առանձնահատկությունները

Մեր տարածաշրջանում, խիստ ձմռամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում դեռևս աշնան վերջին մեքենաների ամառային անվադողերը փոխարինել ձմեռային անվադողերով:
Ձմեռային անվադողերի ընտրության ու կիրառման հարցում որոշակի պայմաններ գոյություն ունեն:
Ցանկալի է, որ ձմեռային անվադողերը նույն տիպի, չափի լինեն և ծանրաբեռնվածության և արագության միևնույն ինդեքսն ունենան: Այդ կանոնների շրջանցման դեպքում՝ մեքենայի անվտանգությունն ու նրա արդյունավետությունն զգալիորեն կնվազեն:
Ձմեռային անվադողերը պետք է ձյան փաթիլի տեսքով տարբերանշան ունենան: Այդ տարբերանշանը երաշխիք է տալիս, որ անվադողն անվտանգ է ձյունապատ, սառցապատ ճանապարհներին: Դրանք համապատասխանում են ձյան ծածկույթի վրա մեքենայի տեղաշարժի ապահովման բոլոր պահանջներին:
Մեքենայի բոլոր 4 անիվները պետք է ձմեռային լինեն, հակառակ դեպքում՝ անվտանգության երաշխիքներն էապես կնվազեն:
Հետևեք անիվների պաշտպանիչ շերտի մաշվածության աստիճանին: 4 մմ-ից պակաս պաշտպանիչ շերտը արդյունավետ չէ ճանապարհային բարդ պայմաններում: Այդ դեպքում պետք է անհապաղ փոխել անվադողերը:
Անիվների վրա ճնշումն ստուգեք հնարավորինս հաճախ: Բանն այն է, որ ջերմաստիճանի անկման ժամանակ անիվների վրա ճնշումը կարող է նվազել, ինչը կարող է վառելիքի գերծախսի պատճառ դառնալ:
Այսպես կոչված՝ բոլոր եղանակների համար նախատեսված անիվները, որոնց վրա առկա է M+S՝ ցեխ+ձյուն, մակնշումը, խիստ ձմռան և սառցակալած պայմաններում արդյունավետ չեն և ոչ մի դեպքում չեն կարող փոխարինել ձմեռային անվադողերին: