Samsung-ը ներկայացրել է Galaxy A8 և A8+ սմարթֆոնները
1286
Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ., 13:35
Samsung-ը թարմացրել է Galaxy A սմարթֆոնները՝ ներկայացնելով Galaxy A8-ն ու A8+-ը, որոնք ստացել են Infinity Display էկրան և երկակի դիմային տեսախցիկ, հաղորդում է Gizchina-ն: Galaxy A8-ն ու A8+-ը հագեցած են Super AMOLED Infinity առանց շրջանակի էկրանով, 18,5:9 հարաբերակցությամբ կողմերով: Փոքր մոդելն ունի 5,6 դյույմ անկյունագիծ՝ Full HD+ թույլտվությամբ, մեծ մոդելն ունի 6 դյույմ էկրան՝ 1080× 2220 պիքսել թույլտվությամբ: Սմարթֆոններն ստացել են Exynos 7885 8-միջուկային պրոցեսոր և Mali-G71 GPU գրաֆիկական արագացուցիչ: A8-ը կթողարկվի 4 ԳԲայթ, А8+-ը՝ 6 ԳԲայթ օպերատիվ հիշողությամբ: Նոր սմարթֆոնները վաճառքի կհանվեն 2018թ. հունվարին սև, մոխրագույն, ոսկի և կապույտ գունային տարբերակներով: Galaxy A8-ի գինը կսկսվի 499 եվրոյից: |
Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցն ու Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում (տեսանյութ)
294625.03.2024, 17:48Starship-ն առաջին անգամ ուղեծիր է հասել, բայց չի կարողացել վայրէջք կատարել օվկիանոսի վրա
875714.03.2024, 20:27Կրկին հետաձգվել է «Արմսաթ 1» արբանյակի լուսանկարների հրապարակումը
179210.03.2024, 18:00iPhone-ի մոդելներ, որոնք Apple-ը չի թարմացնի 2024 թվականին
65527.02.2024, 23:36Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում (լուսանկար, տեսանյութ)
26426.02.2024, 20:36«Հայաստանում գտնվել է ծովային ոզնու՝ լավ պահպանված բրածո». Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
161521.02.2024, 01:06