Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը և Հովիկ Աբրահամյանը նոր պաշտոններ կստանան

481
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ., 12:20
Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը և Հովիկ Աբրահամյանը նոր պաշտոններ կստանան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցի ժամանակ խոսելով հեռացած պաշտոնյաների մասին, ասել էր, թե «ամենևին չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ»։ «Իմ ասածը չի նշանակում նաև, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան»,- ընդգծել էր Սարգսյանը:
Ասում են՝ սրանով ՀՀ նախագահն ուզում էր ասել, որ գոհ չէ նախարարների կաբինետի աշխատանքից ու 2018-ին կվերադառնան այն անձինք, ովքեր Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո հեռացան իշխանությունից: Ըստ լուրերի՝ խոսքը Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Խաչատրյանի և Հովիկ Աբրահամյանի մասին է: