Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ովքեր են ավելի ծանր տանում սուր-շնչառական հիվանդությունները՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ

1245
Կիրակի, 07 հունվարի, 2018 թ., 18:05
Ովքեր են ավելի ծանր տանում սուր-շնչառական հիվանդությունները՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ

Կանադայի Նյուֆաունդլենդի համալսարանի բժիշկներն ուսումնասիրությունների ընթացքում պարզել են, որ տղամարդիկ ավելի ծանր են տանում սուր-շնչառական հիվանդություններն ու մրսածությունը: Ըստ մասնագետների՝ դա պայմանավորված է կնոջ ու տղամարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Պարզվել է, որ տղամարդու իմունիտետն ավելի թույլ է կնոջ իմունիտետից: Դա տղամարդկանց ավելի ընկալունակ է դարձնում ՍՇՎ-ների նկատմամբ: Նրանց մոտ հիվանդության ընթացքն ավելի երկար է տևում և նրանք ավելի հաճախ են հիվանդանում: Ըստ վիճակագրության՝ գրիպով վարակվելու դեպքում տղամարդիկ ավելի հաճախ են հոսպիտալացվում: Այս հիվանդությունից մահացության ցուցանիշը ևս ավելի բարձր է տղամարդկանց շրջանում: Մասնագետները պարզել են նաև, որ գրիպի դեմ պատվաստումներն ավելի արդյունավետ են կանանց համար:

Մկների վրա անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ արական սեռի իմունիտետի թուլությունը կապված է տեստոստերոնի հետ, ուստի մասնագետները կարծում են, որ գրիպի և մրսածության բուժումն ավելի արդյունավետ կլինի, եթե յուրաքանչյուր սեռի համար համապատասխան բուժում մշակվի: