Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բայկոնուրից մեկնարկել է «Союз» տիեզերանավը՝ միջազգային նոր անձնակազմով

1455
Կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ., 12:05
Բայկոնուրից մեկնարկել է «Союз» տիեզերանավը՝ միջազգային նոր անձնակազմով

«Союз ФГ» հրթիռակիրը կառավարվող «Союз МС-07» տիեզերանավի և միջազգային նոր անձնակազմի հետ այսօր մեկնարկել է Բայկոնուրից: Նոր անձնակազմը պետք է հասնի Միջազգային տիեզերական կայան, փոխանցում է РИА Новости-ն:
Տիեզերանավն արդեն հաջողությամբ բաժանվել է հրթիռակրից:
Տիեզերանավի անձնակազմի անդամներն են «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սքոթ Թինգլն ու ճապոնական JAXA-ի տիեզերագնաց Նորիշիգե Քանաին: Տիեզերանավը Միջազգային տիեզերակայան կհասնի դեկտեմբերի 19-ին: