Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հնդկաստանում վագրը խուճապահար է արել հարսանյաց արարողության մասնակիցներին

1702
Կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ., 11:05
Հնդկաստանում վագրը խուճապահար է արել հարսանյաց արարողության մասնակիցներին

Հնդկաստանի Մադհայ Պրադեշ նահանգում վագրը ներխուժել է հարսանիքի վայր՝ մարդկանց շրջանում խուճապ առաջացնելով: Այս մասին հայտնում է The Times of India լրատվականը:
Վագրը հայտնվել է թփուտներից և անշտապ անցել հյուրերի արանքով՝ մարդկանց սարսափի և խուճապի մատնելով: Այնուամենայնիվ, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, ոչ ոք չի տուժել: Կենդանին վերադարձել է անտառ:
Որոշ ժամանակ անց, սակայն, լրատվամիջոցների հաղորդմամբ, վագրը հայտնվել է Մահարաշթրա նահանգում՝ հարձակվելով մի կնոջ վրա: Կնոջը տեղափոխել են Թամզար քաղաքի հիվանդանոց:
Կենդանաբանները նշել են, որ կենդանին տարօրինակ վարքագիծ ունի: Նա ապրում է բնակավայրերի մոտակայքում, չի վախենում մարդկանցից: Կենդանուն հետևելու համար կենդանաբանների հատուկ խումբ է ստեղծվել:

Հնդկաստանում վարգրը ներխուժել է հարսանյաց սրահ՝ խուճապահար անելով մարդկանց