Գիտնականները պարզել են մարդկանց մոտ զույգի բացակայության պատճառը
Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որպեսզի պարզեն, թե ինչու են մարդիկ երկար ժամանակ ծախսում իրենց զույգին որոնելու համար: Պարզվել է, որ այդ գործընթացի վրա ազդում են ոչ թե էվոլյուցիոն բնութագրերը, այլ բնավորության գծերը: Նիկոսիայի համալսարանի մի խումբ գիտանակններ մի շարք հետազոտություններ են անցկացրել այդ հարցը բացատրելու համար: Նրանց գիտական աշխատանքները ներկայացվել են Personality and Individual Differences պարբերականում: Հետազոտողները պարզել են, որ Երկրի վրա ամեն երկրորդ մարդ որոշակի բարդություններ ունի զույգին որոնելու հարցում: Սակայն, մեծամասամբ, տվյալ խնդիրներն առաջանում են մարդու «ներքին» խնդիրներից: Գիտնականները նաև հարցումներ են անցկացրել երկու սեռերի շրջանում: Պարզվել է, որ թե՛ աղջիկները, թե՛ տղաները նույնաչափ խնդիրներ են ունեցել զույգի որոնման և փոխհարաբերությունների հաստատման հարցում: Հետազոտողները նաև կարծում են, որ քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ փոխվում են սեռերի միջև շփման շրջանակներն ու ոչ բոլոր մարդիկ կարող են ընդունել այդ փոփոխությունները: |
Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցն ու Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում (տեսանյութ)
294625.03.2024, 17:48Starship-ն առաջին անգամ ուղեծիր է հասել, բայց չի կարողացել վայրէջք կատարել օվկիանոսի վրա
875714.03.2024, 20:27Կրկին հետաձգվել է «Արմսաթ 1» արբանյակի լուսանկարների հրապարակումը
179210.03.2024, 18:00iPhone-ի մոդելներ, որոնք Apple-ը չի թարմացնի 2024 թվականին
65527.02.2024, 23:36Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում (լուսանկար, տեսանյութ)
26426.02.2024, 20:36«Հայաստանում գտնվել է ծովային ոզնու՝ լավ պահպանված բրածո». Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
161521.02.2024, 01:06