«Ռեկորդներս գրանցելիս միշտ ցանկանում եմ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել». Մանվել Մամոյանը Գինեսի 4 ռեկորդ սահմանեց
![]() Գինեսի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդակիր Մանվել Մամոյանն այսօր 4 նոր ռեկորդ սահմանեց, որոնք մոտ ժամանակներս տեղ կգտնեն Գինեսի ռեկորդների գրքում։ 4 ռեկորդներն էլ սահմանվել են մեկ վարժությունից՝ ձեռքերի վրա հենում-ծալում վարժություն ուղղահայաց դիրքում՝ տարբեր մակարդակների։ 1 րոպեի ընթացքում Մանվելը երկու ռեկորդ սահմանեց՝ անդադար կատարած հենում-ծալումների (37) և 1 րոպեի ընթացքում կատարած հենում-ծալումների թվով (37)։ Մյուս ռեկորդը 3 րոպեի ընթացքում 55 հենում-ծալումն էր, և 4-րդ ռեկորդը մեկ ժամում 352 հենում-ծալումը։ «Չեմ մտածել, թե ում եմ նվիրելու այս ռեկորդներս, բայց ռեկորդներ գրանցելիս միշտ ցանկանում եմ այնպես անել, որ մեր երկրի մասին ավելի շատ իմանան, ավելի ճանաչելի դառնա: Նախկին հաղթանակներս էլ կապել եմ տարբեր իրադարաձությունների հետ՝ Ցեղասպանության զոհերի, ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հիշատակին: Կարևորն այն է, որ Հայաստանը ներկայացնում եմ Գինեսի ռեկորդների գրքում և այդ ցուցանիշով առաջ ենք անցել հարևան երկրներից»,- նշեց Մանվելը՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։ Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մանվելը նշեց․ «Առաջիկայում ցանկանում եմ ինձ լավ դրսևորել որպես ֆիթնեսի մարզիչ։ Հետագայում ցանկանում եմ հասնել այնպիսի արդյունքի, որ Գինեսի գրքում ունենամ իր յուրահատուկ տեղը՝ դառնամ բացարձակ ռեկորդակիր: Դրա համար պետք է շատ ռեկորդներ սահմանել։ Ստույգ տվյալներ չունեմ, կարծեմ՝ Գինեսի 73 ռեկորդն է։ Ցանկանում եմ իրագործել դա։ Մտքումս շատ ռեկորդներ ունեմ՝ երևի 50-ից ավելի, որոնք մտադիր եմ սահմանել»։ Նշենք նաև, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն, ով հետևել է ռեկորդի գրանցմանը, Մանվելին հանձնեց արդեն սահմանած երկու ռեկորդների Գինեսի ռեկորդների գրքի հավասատագրերը։ ![]() ![]() ![]() |

Հայաստանի հավաքականի կազմը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությունում
97Երեկ, 18:18
ՈւԵՖԱ-ի 55 անդամից 54-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն Ադրբեջանը
68209.10.2026, 00:18
Եղիշե Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին (տեսանյութ)
16306.10.2026, 23:06
Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում է
21205.10.2026, 22:12
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան հաղթել է աշխարհի առաջին ռակետին
22404.10.2026, 20:30
Հայաստանի Մ-20 երիտասարդական հավաքականը տարավ առաջին հաղթանակը (տեսանյութ)
18204.10.2026, 18:36



