Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.

Ինչու են Հյուգոյի թաղման օրը փակվել Փարիզի անառականոցները. անցյալի հայտնիների տարօրինակ սեռական հակումները

361
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ., 02:10
Ինչու են Հյուգոյի թաղման օրը փակվել Փարիզի անառականոցները. անցյալի հայտնիների տարօրինակ սեռական հակումները

Անցյալն, ինչպես և ներկան, լի է եղել այլասերվածություններով ու անբարոյական արարքներով, գրում է Someecards-ը՝ բերելով մի քանի օրինակներ:

Անգլիացի գրող Մերի Շելլին կուսությունից զրկվել է իր մոր գերեզմանի վրա:

Մերի Շելլի
Մերի Շելլի

Վիկտոր Հյուգոն քնել է այնքան մեծ թվով մարմնավաճառների հետ, որ նրա մահվան օրը Փարիզի բոլոր անառականոցները փակվել են. մարմնավաճառները սգի մեջ են եղել:

Վիկտոր Հյուգո
Վիկտոր Հյուգո

17-րդ դարի ֆրանսիացի օպերային երգչուհի Ժյուլի դ’Օբինին անարբեր չի եղել կանանց հանդեպ: Մի անգամ նա նույնիսկ կուսակրոն է ձեռնադրվել, որ մտնի մենաստան ու այլասերի միանձնուհու: Նա նաև սիրել է սիրահետել կանանց բարձրաշխարհիկ հավաքույթների ժամանակ, ինչի պատճառով գեղեցիկ կանանց ամուսինները նրան հաճախ են մենամարտի հրավիրել: Իսկ քանի որ նա հմուտ մենամարտուհի է եղել, շատ տղամարդկանց է այն աշխարհ ուղարկել:

Ժյուլի դ’Օբինի
Ժյուլի դ’Օբինի

Թագադրումից հետո իր իշխանությունը ցուցադրելու նպատակով հռոմեացի կայսր Հելիոգաբալը մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել կառքով, որին լծված են եղել հարյուրավոր մորեմերկ կանայք:

Հելիոգաբալը
Հելիոգաբալը

Համարվում է, որ առաջին վիբրատորը հնարել է Կլեոպատրան՝ շշաձև դդումի մեջ լցնելով մեղուների պարսը: