Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Apple-ի ամենահզոր համակարգիչը վաճառքի կհանվի դեկտեմբերի 14-ին

1311
Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ., 13:05
Apple-ի ամենահզոր համակարգիչը վաճառքի կհանվի դեկտեմբերի 14-ին

Apple կորպորացիայի ամենահզոր համակարգիչը՝ iMac Pro-ն, վաճառքի կհանվի դեկտեմբերի 14-ին: Մեկնարկի ամսաթվի մասին տեղեկությունը հայտնվել է ընկերության կայքում:

Փորձագետները հայտնում են, որ համակարգիչն ունի մեքենայի գին, իսկ արտադրողն այն գնահատում է որպես ընկերության պատմության մեջ ամենաարագ Mac-ը:

Համակարգիչը պաշտոնապես ներկայացվել էր 2017թ. ամռանը WWC ցուցադրության ընթացքում:

Այն կունենա բացառապես սև գույն՝ կարգավիճակն ընդգծելու համար:

iMac Pro-ն կստանա Retina 27 դյույմանոց էկրան՝ 5-, 8-, 10К հասանելիությամբ կամ 18-միջուկային Xeon պրոցեսորով, մինչև 32 ԳԲայթ օպերատիվ հիշողություն, 2 ԳԲայթ հիշողությամբ Radeon Pro Vega 56 գրաֆիկական պրոցեսոր և 1 տերաբայթ SSD կրիչ:

Նոր համակարգչի արժեքը սկսում է 4999 դոլարից: