Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ամանորը Նազարի մոտ-2». Նարեկ Դուրյանը կներկայացնի մանկական նոր կատակերգություն

809
Երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ., 17:05
«Ամանորը Նազարի մոտ-2». Նարեկ Դուրյանը կներկայացնի մանկական նոր կատակերգություն

Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում ներկայացնում է ամանորյա մանկական կատակերգություն: Հաշված օրերից «Բոհեմ» թատրոնում կտիրի տոնական տրամադրություն. հայկական հեքիաթի հերոսները կայցելեն Քաջ Նազարին ու Ուստիանին: «Ամանորը Նազարի մոտ-2» ներկայացումը դեկտեմբերի 22-26-ը և հունվարի 3-7-ը օրական երկու-երեք անգամ կցուցադրվի փոքրիկ հանդիսատեսի համար:
«Ներկայացման երգերի բառերի և երաժշտության հեղինակը Նարեկ Դուրյանն է: Ներառված են նաև ինտերակտիվ հատվածներ. երեխաներն անմիջական մասնակցություն կունենան ներկայացմանը: Բեմադրությունն ուսուցողական բնույթի է, երեխաներն ինֆորմացիա կստանան հայի, հայրենիքի և այլ հարցերի շուրջ»,- նշում է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
Դերերում հանդես են գալիս Թամարա Պետրոսյանը, Աշոտ Քարտաշյանը, Շուշան Սահակյանը, Թելման Առաքելյանը, Տաթև Միրումյանը, Գարիկ Միրզոյանը, Արտակ Մանուկյանը, Սիրանուշ Յիրիկյանը:
«Ամեն բան արվում է, որ ապահովվի երեխաների հեքիաթն ու իրենց հետագան մեզ հետ շարունակվի»,- հավելում է Քրիստինա Հովհաննիսյանը: