Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ձիթապտուղը կարող է փոխարինել եղունգների, մազերի, մաշկի համար անհրաժեշտ վիտամինները

695
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2018 թ., 20:10
Ձիթապտուղը կարող է փոխարինել եղունգների, մազերի, մաշկի համար անհրաժեշտ վիտամինները

Ձիթապտուղը կարող է փոխարինել եղունգների, մազերի, մաշկի համար անհրաժեշտ վիտամիններին:
Վիտամին Е-ն, А-ն համարվում են կոլագենի աղբյուր, առանց որի մաշկը կորցնում է ձգվածությունն ու սնուցումը: Ձիթապտղի յուղով պատրաստված դիմակներն օգտակար են չոր և թեփոտվող մաշկի համար:
Այսպես, անհրաժեշտ է 1 ճաշի գդալ թարմ մրգի կամ բանջարեղենի խյուսի մեջ լցնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և ստացված զանգվածը քսել դեմքին՝ թողնելով 15-20 րոպե:
Չոր մաշկի համար կիրառելի են բանանը, կարտոֆիլը, վարունգը, գազարը, կաղամբը և դդմիկը:
Իսկ առողջ, ամուր և փայլուն մազեր ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել տնային պայմաններում պատրաստված միջոցներ, ինչպիսին օրինակ հավկիթն է, մայոնեզը, ձիթապտղի յուղն ու մեղրը։
Հարկավոր է 1 ձվի դեղնուցը, 2 ճաշի գդալ մայոնեզը, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը և 1 ճաշի գդալ մեղրը խառնել իրար ու ստացված զանգվածով մերսել մազերի արմատները։ Ծածկել գլուխը սրբիչով, թողնել 30 րոպե, հետո լավ լվանալ։
Ինչ վերաբերում է եղունգներին, ապա քնելուց առաջ անհրաժեշտ է քսել արևածաղկի տաքացված ձեթ և մերսել 5 րոպե։ Այնուհետ ձեռքերին հագնել բամբակյա ձեռնոցներ և քնել։