Առանց նպաստների, թոշակների ու աշխատավարձերի բարձրացման՝ նոր թանկացումների մեկնարկը տրված է
«Հունվարից թանկացումներն անխուսափելի են. 2018-ին գնաճը կանխատեսվել է 4 տոկոս, որը վերջին տարիների համեմատ ամենաբարձր կանխատեսումն է... Սա ժողովրդի ընտրության արդյունքն է: Վայելե՛ք: Դուք լավ չե՛ք ապրելու»,- այս մասին 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ 2017-ի դեկտեմբերին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Իսկ թանկացումների պատճառը՝ շուրջ 700 անուն ապրանքների մասով ԵԱՏՄ նոր մաքսատուրքի ուժի մեջ մտնելն է, երկրորդը՝ Հարկային նոր օրենսգիրքը: Հարկային օրենսգրքով սահմանվել են ակցիզային հարկի նոր դրույքաչափերը, որի հետևանքով բարձրանալու են լայն սպառման ապրանքների գները: Բենզալցակայաններում և գազալցակայաններում հունվարյան թանկացումների մեկնարկն արդեն տրված է: Երեկ անդրադարձել էինք բենզինի գնի 20-30, գազի՝ 20 դրամով թանկացմանը: «2018-ին սպասվում է օղու, ծխախոտի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճի, դեղորայքի, ատամի մածուկի և այլ ապրանքների թանկացում: Կառավարությունն այս իրավիճակի նկատմամբ խորն արհամարհանք է ցուցաբերում: Ինչպես ընդունված է ասել՝ առ է համարում այս իրավիճակը»,- նշել էին «Ելք» խմբակցության պատգամավորները: Տրանսպորտի սակագնի հետ կապված ՊԵԿ փոխնախագահ Վ. Միրումյանն ամիսներ առաջ վստահեցնում էր, որ սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափի ավելացումը չի հանգեցնի հասարակական տրանսպորտի սակագների թանկացման: Ընդդիմադիր պատգամավորներն ու տնտեսագետները, սակայն, համոզիչ հիմնավորումներ էին պահանջում ու հակադարձում պաշտոնյաներին՝ «եթե սեղմած գազի թանկացումից հետո տրանսպորտի գինը չթանկանա, ապա նոնսենս կլինի»: Հիշեցնենք, որ, մինչև սեղմած գազի դրույքաչափի բարձրացման թեմայով քննարկումները, Երևանի քաղաքապետարանը վաղուց նախատեսել է տրանսպորտի ոլորտում բարեփոխումներ իրականացնել, որի արդյունքում, հնարավոր է, հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրման գինը դառնա 200 դրամ: Հիշեցնենք նաև, որ այս տարի նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձերի բարձրացում: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
29818.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
45317.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
105615.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
112315.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
113415.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
85815.04.2024, 11:30